-
17.01.2014|
11:54
2013 թ. համերգային կյանքը բավական բուռն էր։ Տարեվերջին լրատվամիջոցներում հանդիպող ամփոփիչ հրապարակումներում նշվել էին առավել նշանակալի իրադարձությունները։ Դրանցից էին փառատոները, Կոմիտասի անվան քառյակի, Վլադիմիր Սպիվակովի, Մաքսիմ Վենգերովի, Պինհաս Ցուկերմանի, Ստիվեն Իսերլիսի և այլոց երևանյան համերգները։ Սակայն մեծ դաշնակահար ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԻ անունը հազիվ նշմարվեց։
-
17.01.2014|
00:13
Հունվարի 8-ին բյուրեղապակե սկահակը ձեռքիս մեջ փշրվեց: Չընկավ: ՈՒղղակի ձեռքիս մեջ մաս-մաս եղավ: Անակնկալից փորձեցի սոսնձել ու վերադարձնել նախնական տեսքը: Ապարդյուն: Մի ժամից զանգահարեց Մարգարիտ Եսայանն ու ասաց` «Լևոնը գնաց»: Երբ բյուրեղապակե սկահակի բեկորները հավաքում էի, որ աղբարկղը նետեմ, ձեռքս կտրվեց ու երկար արյուն էր գալիս: Այնքան երկար, որ ձանձրացա յոդի ու բամբակի պարտադրանքից: Լևոն Խեչոյանի մահվան իններորդ օրը մնացել է նրա բառի ադամանդե խստության ու արյան անվերջ հոսքի զգացողությունը:
-
16.01.2014|
17:23
Հայաստանի ազգային գրադարանից irates.am-ին տեղեկացրին, որ 2014-ին կբացվի գրատպության թանգարան:
Նորաբաց թանգարանը կներկայացնի հայ գրատպության պատմությունը` սկսած առաջին տպագիր հայերեն գրքից մինչև մեր ժամանակները:
-
16.01.2014|
13:49
«Անտարես» հրատարակչությունը նախատեսում է հրատարակել Նոբելյան մրցանակակակիրների գրքերը: Նոր մատենաշարում կներկայացվեն Նոբելյան մրցանակի արժանացած գրողների լավագույն ստեղծագործությունները, ոչ թե այն գրքերը, որոնց համար մրցանակ են ստացել:
-
15.01.2014|
14:12
«World Music Awards» համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներգրավված է Հայաստանի ներկայացուցիչը:
-
15.01.2014|
11:47
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է ռուսական ալիքների ամանորյա եթերից հանել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը: Ըստ Ժիրինովսկու` ֆիլմը խրախուսում է հարբեցողությունը, բացի այդ, այն ճշմարտամոտ չէ:
-
15.01.2014|
11:17
Պաբլո Պիկասոյի «Թուրքական զգեստով նստած կինը» կտավը 55 տարիների ընթացքում առաջին անգամ կհանվի վաճառքի՝ հայտարարել է Christie's աճուրդի տան պաշտոնական կայքը: Կտավում պատկերված է նկարչի ապագա կինը՝ Ժակլին Ռոքը:
-
14.01.2014|
22:27
Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
-
14.01.2014|
13:47
Լեհական «Զում-Զբիլժենիա» անկախ ոչ կոմերցիոն ֆիլմերի 17-րդ փառատոնի առաջին ընտրական փուլին ներկայացված 649 ֆիլմերից վերջնական մրցանակաբաշխային փուլ են անցել 82-ը, այդ թվում` Արշակ Զաքարյանի «Անպետքը» ֆիլմը:
-
13.01.2014|
16:27
Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում ավարտվել է Golden Globe Award-ի՝ «Ոսկե Գլոբուս»-ի 71-րդ մրցանակաբաշխությունը: Շոուն վարել են դերասանուհիներ Թինա Ֆեյը և Էմմա Փոլերը: